Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Մահացել է Ալեքսեյ Վանինը

 Մահացել է Ալեքսեյ Վանինը
27.05.2012 | 02:59

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Վանինը հայ կինոսերին առավելապես հայտնի է Վասիլի Շուկշինի «Կարմիր բռինչ» (խաղացել է ֆիլմի գլխավոր հերոսուհու` Լյուբայի եղբոր` Պյոտրի դերը), «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Հավերժական կանչ» ու էլի շատ կինոնկարներից, որոնց թիվն անցնում է հարյուրից: Վանինին առաջին ճանաչումը բերեց «Աշխարհի չեմպիոնը» կինոնկարը (1954 թիվ), որտեղ մարզական հարուստ կենսագրություն ունեցող մարզիկը խաղաց աշխարհի չեմպիոն դարձած գյուղացի դարբին Իլյա Գրոմովի դերը, ինչից էլ սկսվեց նրա մեծ ճանապարհը կինոյի աշխարհում:
Դերասանն իր մահկանացուն կնքեց 88 տարեկան հասակում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 11055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ